Հետևեք մեզ։

Վրաստանը պատրաստ չէ չհարձակման պայմանագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

12:24, 08 օգոստոս 2025
Վրաստանը պատրաստ չէ չհարձակման պայմանագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, քանի որ հանրապետությունն առանց այն էլ արդեն հայտարարել է, որ տարածքային ամբողջականության վերականգնման համար միակ ելքը խաղաղ ճանապարհն է: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:«Անշուշտ, մենք պատրաստ չենք դրան (խմբ.՝ չհարձակման շուրջ պայմանագրի ստորագրմանը): Ինչ վերաբերում է չհարձակմանը, դա մեզ համար լուրջ չէ: Մենք հայտարարում ենք մեկ պարզ բան. տարա

տածքային ամբողջականության վերականգնման միակ ճանապարհը խաղաղ ուղին է: Մենք հայտարարում ենք դա, և փաստաթղթի կամ համաձայնագրի մասին ոչ մի խոսք լինել չի կարող», - ասել է Կոբախիձեն:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները