Հետևեք մեզ։

Պուտինը խորհրդակցություն է անցկացնում ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ

13:22, 08 օգոստոս 2025
Պուտինը խորհրդակցություն է անցկացնում ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկում է տարածաշրջանային անվտանգության հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հարգելի գործընկերներ, այսօր մենք կքննարկենք տարածաշրջանային օրակարգի, տարածաշրջանային քաղաքականության որոշ հարցեր՝ կապված, իհարկե, առաջին հերթին անվտանգության հարցերի ապահովման և լուծման հետ», - ասել է Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

Այնուհետև ՌԴ նախագահը խոսքը տվել է Ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարներ Վլադիմիր Կոլոկոլցևին և Ալեքսանդր Բորտնիկովին զեկույցներ ներկայացնելու համար։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները