Տարիների ընդմիջումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանի Հանրապետության համար։
Ներկայի ու ապագայի համար։
Ձե'ր համար, երեխեք»,- գրել է Միրզոյանը։
Նշենք, որ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանն այսօր երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։