Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը: «Սիրելի արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել․․․Անկախ նրանից թե որտեղ, ինչ գործունեություն կկատարեմ, միևնույնն է անելու եմ ամեն հնարավորն ու անհնարն իմ Արաբկիրի և արաբկիրցու համար»,- գրել է նա:
Ազատյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022թ․։ Հրաժարականի պատճառների մասին չի նշել։