Հետևեք մեզ։

Հայաստանն ունի տնային առաջադրանք. Ալիևն անդրադարձել է ՀՀ սահմանադրությանը

07:00, 09 օգոստոս 2025
Հայաստանն ունի տնային առաջադրանք. Ալիևն անդրադարձել է ՀՀ սահմանադրությանը

Ես վստահ եմ, որ այսօր Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԱՄՆ կատարած այցից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանն ունի իր սեփական տնային աշխատանքը. «Ինչպես գիտեք, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր ստորագրել Խաղաղության համաձայնագիրը: Սակայն, համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած պահի»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները