Հետևեք մեզ։

Վթար Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

07:05, 09 օգոստոս 2025
Վթար Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 23։20-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կողաշրջվել․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայից դուրս են բերվել ուղևորները և վարորդի դին․ ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները