Հետևեք մեզ։

Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունը շահավետ է բոլոր երկրների համար, սակայն ցանկացած արտաքին միջամտություն կարող է լրջորեն խաթարել տարածաշրջանի անվտանգությունը․ Իրանի ԱԳՆ

09:11, 09 օգոստոս 2025
Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունը շահավետ է բոլոր երկրների համար, սակայն ցանկացած արտաքին միջամտություն կարող է լրջորեն խաթարել տարածաշրջանի անվտանգությունը․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված երեկ կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման արդյունքների հետ։

Համաձայն հայտարարության՝  Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը շահավետ են բոլոր երկրների համար, սակայն ցանկացած արտաքին միջամտություն, հատկապես համատեղ սահմանների հարևանությամբ, կարող է լրջորեն խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։

 
 
«Իրան Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել փոխշահավետ և կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման պահպանման նպատակով, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափերով, այդ թվում՝ «3+3» մեխանիզմի միջոցով»․-նշված է հայտարարությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները