Բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում։ Այս մասին ԱՄՆ–ում Հ1–ի հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իրանը տեղյակ է եղել, որ Հայաստանը պատրաստ է վերոհիշյալ հիմունքների շրջանակներում իրականացնել ապաշրջափակում։ Ենթադրում եմ, որ Իրանի կողմից աջակցություն կլինի ապաշրջափակմանը»,– ասել է պաշտոնյան։