Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակների թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահ

12:58, 09 օգոստոս 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակների թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայա Սանդուն թեմային անդրադարձել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար» գրել է Մոլդովայի նախագահը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները