Հետևեք մեզ։

Ծովագյուղի սուպերմարկետի մոտ գրանցված վթարի հետևանքով վեց մարդ է վիրավորվել

10:49, 10 օգոստոս 2025
Ծովագյուղի սուպերմարկետի մոտ գրանցված վթարի հետևանքով վեց մարդ է վիրավորվել

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։

Ինչպես հայտնում է ՀՀ  ՆԳՆ փրկարար ծառայությունը, պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ 

Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները