Հետևեք մեզ։

Մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. Պապոյան

09:51, 11 օգոստոս 2025
Մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. Պապոյան
2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237603 զբոսաշրջիկ)։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
 
«Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները.
մայիսին՝ 181436,
հունիսին՝ 215253
հուլիսին՝ 263592
 
Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար՝ 176384, 199159 և 255706 զբոսաշրջիկներ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները