Հետևեք մեզ։

Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

10:34, 12 օգոստոս 2025
Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արմավիրի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում արձանագրել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ առանց համապատասխան իրավական հիմքերի ծանր տեխնիկայով հանքանյութի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։

Տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Վերլուծական

Ամենաընթերցվածները