Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։
«Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու, որ այս խաղաղությունը դառնա մշտական»։
Դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Փայլանը նշել է.
«Հարգելի պարոն Էրդողան, անհապաղ բացեք Թուրքիայի ու Հայաստանի սահմանը։ Միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Անհապաղ անենք այդ քայլը»։