Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ

16:53, 12 օգոստոս 2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ:

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները