Հետևեք մեզ։

«Թռչկան» գնացած քաղաքացիները մոլորվել էին

22:43, 12 օգոստոս 2025
«Թռչկան» գնացած քաղաքացիները մոլորվել էին

Օգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում «Թռչկան» կոչվող ջրվեժի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել դեպի ոստիկանական ավտոմեքենա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները