Հետևեք մեզ։

Սիլիկյան խճուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Mitsubishi»-ն. «Նիվա»-ն էլ բախվել է աշխատանքներ կատարղ ՀԷՑ-ի բեռնատար «ԳԱԶել»-ին. կան վիրավորներ․ Shamshyan.com

14:15, 13 օգոստոս 2025
Սիլիկյան խճուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Mitsubishi»-ն. «Նիվա»-ն էլ բախվել է աշխատանքներ կատարղ ՀԷՑ-ի բեռնատար «ԳԱԶել»-ին. կան վիրավորներ․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բախումը եղել է «Նիվա»-ի և «Mitsubishi»-ի միջև՝ ճակատային, ինչից հետո «Նիվա»-ն բախվել է ճանապարհին աշխատանքներ կատարող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶել»-ին:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները