Հետևեք մեզ։

Հերացի փողոցում «Volkswagen»-ը վթարից հետո կոտրել է Բժշկականի լաբորատոր մասնաշենքի ցուցափեղկը, մխրճվել ներս և բռնկվել (լուսանկարներ)

16:41, 13 օգոստոս 2025
Հերացի փողոցում «Volkswagen»-ը վթարից հետո կոտրել է Բժշկականի լաբորատոր մասնաշենքի ցուցափեղկը, մխրճվել ներս և բռնկվել (լուսանկարներ)

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shanshyan-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածեր չկան, սակայն ըստ «Volkswagen»-ի վարորդի հայտարարության, վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել, կոտրել Բժշկական համալսարանի լոբարատորիայի մասնաշենքի ապակե ցուցափեղկը, մխրճվել ներս ու բռնկվել:

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները