Հետևեք մեզ։

Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից. ՀԷՑ պաշտոնյա. Aravot.am

19:34, 13 օգոստոս 2025
Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից. ՀԷՑ պաշտոնյա. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 13-ից  լուծվել է ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի տնօրենի տեղակալ Հայկ Ավագյանի աշխատանքային պայմանագիրը:

Հայկ Ավագյանը հաստատել է, որ իրեն իսկապես ազատել են աշխատանքից:

«Այո, ճիշտ է, ինձ ազատել են աշխատանքից, եւ ես դա համարում եմ անօրինական, որովհետեւ ես իմ աշխատանքը կատարել եմ պատշաճ: Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ  գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից»,- ասել է Հայկ Ավագյանը` ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններ անելուց:

Վերլուծական

Ամենաընթերցվածները