Հետևեք մեզ։

ԵՄ-ն շարունակում է հանձնառու լինել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն

12:56, 14 օգոստոս 2025
ԵՄ-ն շարունակում է հանձնառու լինել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն

Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: 

Նա հայտնել է, որ այս շաբաթ շատ դրական հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ ԵՄ-ն շարունակում է ամբողջությամբ հանձնառու լինել՝ աջակցելու դրա իրականացմանը և ամրապնդելու տարածաշրջանային կապը, օգնելու հասարակություններին հաղթահարել տարիների հակամարտությունը և շարժվելու դեպի երկարատև խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,-ընդգծել է Կոշտան: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները