Հետևեք մեզ։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի լինելու. Նարեկ Կարապետյան

16:16, 14 օգոստոս 2025
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի լինելու. Նարեկ Կարապետյան

«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի լինելու, Սամվել Կարապետյանի թիմը հանդես է գալու իր քաղաքական ճանապարհով, ծրագրերով և մոտեցումներով»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

 

«Այն անհատները, որոնք ունեն պրոֆեսիոնալ որակներ, ներգրավելու ենք։ Մենք ուրիշ բան ենք առաջարկում մեր հանրությանը։ Համագործակցություն կլինի երիտասարդ ուժերի հետ»,–դատարանի բակում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները