Հետևեք մեզ։

Երեւան–Սեւան ճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

16:46, 14 օգոստոս 2025
Երեւան–Սեւան ճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: 

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մեկը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել բաժանարար գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող ճանապարհահատվածում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները