ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով, գրում է «Իզվեստիա»-ն՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:
Դիվանագետը դուրս է եկել մեքենայից և մտել Անքորիջի հյուրանոց: Լրագրողները Լավրովին հարցրել են, թե արդյոք նա նախկինում եղել է Ալյասկայում։ ՌԴ ԱԳ նախարարը դրական պատասխան է տվել։
Այսօր Ալյասկայում կկայանա Պուտին-Թրամփ հանդիպումը։