«Տեղի ունեցածը, և այն, ինչ պետք է տեղի ունենար, որ կոչվում էր «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ», բոլորովին տարբեր բաներ են: Ես չեմ ասում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենալու, մտահոգիչ չէ, քանի որ կան մտահոգություններ, որոնք ես կբարձրացնեմ»,- իրանական հեռուստալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ։
«Գաղափարն այն էր, որ գրավվի այս (Սյունիքի․ խմբ)մարզը: Մենք այն ժամանակ լուրջ մտահոգություններ հայտնեցինք: Այդ ժամանակ խոսվում էր 5-10 կիլոմետր լայնությամբ միջանցք ստեղծելու մասին, որը կկապեր այս երկու շրջանները և կլիներ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ներքո: Այդ ժամանակ մենք լուրջ աշխարհաքաղաքական մտահոգություններ ունեինք: Մեր զինված ուժերը տեղակայված էին սահմանի մոտ, և մենք ստեղծեցինք ռազմական ներկայություն: Սակայն Ադրբեջանը մեզ վստահեցրեց, որ նման գաղափարները բացառվում են։
Այժմ այս բոլոր գաղափարները վերածվել են մի ճանապարհի, որը կառուցվում է Հայաստանում գրանցված ամերիկյան ընկերության կողմից և Հայաստանի օրենքների և իրավասության ներքո: Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո: Մեզ մոտ ամերիկյան զորքեր չեն տեղակայվի, և բոլոր իրանական կարմիր գծերը հարգվում են»,- ընդգծել է Արաղչին։