NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին այն մասին, որ, հաշվի առնելով Ստոկհոլմյան հրատապ աբիտրաժի որոշումը, ՀԾԿՀ նախագահի՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը անհրաժեշտ է անհապաղ կասեցնել՝ Հայաստանի նկատմամբ հետագա սանկցիաներից խուսափելու համար։
NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մեսրոպ Մեսրոպյանից՝ արդյոք պատրաստվում է կասեցնել Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու իր որոշումը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս տեղյակ չէ գրությունից։
«Մենք ամեն օր տասնյակ գրություններ ենք ստանում, դեռեւս իմ տեսադաշտում չի հայտնվել»,- ասաց նա։