Պուտին-Թրամփ բանակցություններն ավարտվեցին։
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել Է ուկրաինական կարգավորման հարցում էական առաջընթացի մասին և խոստացել է զանգահարել Զելենսկուն, ՆԱՏՕ-ի ղեկավարին և այլ առաջնորդների ՝ Պուտինի հետ հանդիպման արդյունքները ներկայացնելու համար
«Մենք արդյունավետ բանակցություններ ենք ունեցել։ Մենք խաղաղության հասնելու լավ շանս ունենք, գործարք դեռ չկա, բայց շանսերը մեծ են»,_ասել է նա։
Հաջորդ հանդիպումը Մոսկվայում անցկացնելու Պուտինի առաջարկին ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ դա հետաքրքիր է:
Պուտինն էլ իր հերթին Թրամփի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել Է Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու հնարավորության մասին:
«Ուկրաինայի անվտանգությունը, անշուշտ, պետք է ապահովվի, և Ռուսաստանը պատրաստ է աշխատել դրա վրա։ Այսօրվա պայմանավորվածությունները կդառնան հենակետ ոչ միայն ուկրաինական հակամարտության կարգավորման, այլև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման համար»։