ՄԱԿ-ը ի գիտություն է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները, ողջունում է կառուցողական երկխոսությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել ուրբաթ օրը Ալյասկայում կայացած ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների գագաթնաժողովը։ Ողջունում ենք ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև կառուցողական երկխոսության շարունակումը»,- ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք՝ մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։