ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ հնարավոր եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին ասել է Պուտինի հետ հանդիպումից հետո Fox News-ին հետ հարցազրույցում:
«Եթե նրանք ցանկանան, ես կմասնակցեմ այդ հանդիպմանը։ Հիմա, կարծես, պատրաստվում են հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկիի, նախագահ Պուտինի և իմ միջև: Ոչ թե այն պատճառով, որ ես ուզում եմ այնտեղ լինել, այլ, որովհետև ուզում եմ, որ այդ հարցը լուծվի»,-ասել է Թրամփը: