Հետևեք մեզ։

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում օգնություն փնտրող առնվազն 1760 մարդ է սպանվել

12:12, 16 օգոստոս 2025
Իսրայելական հարվածների հետևանքով  Գազայում օգնություն փնտրող առնվազն 1760 մարդ է սպանվել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ մայիսի վերջից մինչ օրս օգնություն փնտրելիս Գազայում սպանվել է առնվազն 1760 պաղեստինցի, ինչը մի քանի հարյուրով ավելի է, քան օգոստոսի սկզբին հրապարակված վերջին տվյալները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ ԳԱզայում առնվազն 44 մարդ զոհվել է օգոստոսի 15-ին՝  իսրայելական բանակի հարձակումների հետևանքով: 

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 16-ին Ռաֆահի մոտակայքում գտնվող օգնության բաշխման կենտրոնի մոտ իսրայելական հարվածների  հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի, կան նաև վիրավորներ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները