Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6, որոշ մարզերում՝ 8-10 աստիճանով

13:33, 17 օգոստոս 2025
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6, որոշ մարզերում՝ 8-10 աստիճանով

Oգոստոսի 17-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։

 

Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:

 

Երևան քաղաքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները