Հետևեք մեզ։

Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել էր, որ հայտարարում էր՝ տրանսպորտը եթե 150դր չդառնա, չենք կարողանալու մանկապարտեզ, այգիներ վերանորոգել ու նոր ավտոբուսներ բերել․ ավագանու անդամ

09:48, 18 օգոստոս 2025
Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել էր, որ հայտարարում էր՝ տրանսպորտը եթե 150դր չդառնա, չենք կարողանալու մանկապարտեզ, այգիներ վերանորոգել ու նոր ավտոբուսներ բերել․ ավագանու անդամ

Քիչ առաջ մայրաքաղաքի փոքրամասնության կողմից ինքնահռչակված «քաղաքապետը» հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ հավաքագրումներն ու եկամուտները բյուջեի եռապատկվել է : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել էր, որ հայտարարում էր՝ տրանսպորտը եթե 150դր չդառնա, չենք կարողանալու մանկապարտեզ ,այգիներ վերանորոգել ու նոր ավտոբուսներ բերել։

Գույքահարկի,աղբահանության, տրանսպորտի,կարմիր գծերի, տեղական տուրքերի թանկացման «քավորը» Երևանը դիտարկում է միայն սեփական բյուջեն եռապատկելու օբյեկտ։

Եռապատկված բյուջեյի ու ՀՀ «նախագահի» հայտարարած շատ փող կա՛ ասածը գումարեք, ու քաղաքացին կերթևեկի 100 դրամով։

Սուբսիդավորեք, ու տրանսպորտը կմնա «հպարտ» քաղաքացու համար 100դրամ»,- գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները