Հետևեք մեզ։

Տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ

11:36, 18 օգոստոս 2025
Տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Մենք օտարերկրյա ուժերի ներկայությունը օգտակար չենք համարում և մտահոգություններ ենք հայտնել. մեզ տեղեկացրել են, որ տարածաշրջանում ռազմական ուժեր չեն տեղակայվի․ այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ անդրադառնալով Վաշինգտոնում կնքված փաստաթղթին։

Նա նշել  է, որ տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը և ստեղծումը, այդ թվում՝ Հայաստանի հարավով անցնող երկաթուղային գիծը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին, հակասի Հայաստանի ինքնիշխանությանը կամ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները