Հետևեք մեզ։

Ճանապարհի շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածություններում առկա են հարցեր, որոնք Իրանի նախագահը ՀՀ-ում կքննարկի. Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր

12:32, 18 օգոստոս 2025
Ճանապարհի շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածություններում առկա են հարցեր, որոնք Իրանի նախագահը ՀՀ-ում կքննարկի. Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր

Իրանին սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածություններում առկա են հարցեր և երկիմաստություններ, որոնք Իրանի նախագահը կքննարկի Հայաստանի ղեկավարության հետ, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը։ 

«Իրանը վճռականորեն պաշտպանում է իր սահմանների անվտանգությունը և ստատուս քվոն, Հայաստանում շատ լավ գիտեն, որ Իրանն է իրենց երկրի անվտանգության գործոններից մեկը»,- պետական IRNA գործակալության հետ զրույցում ասել է իրանահայ պաշտոնյան:

Մանսուրյանը հիշեցրել է անցած տարիներին Իրանում անցկացված մի շարք զորավարժությունները և պնդել, որ այդ վարժանքներն իրականում կանխել են «որոշ հակառակորդների կողմից Սյունիքի մարզը ուժով բաժանելը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները