Հետևեք մեզ։

ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. թիրախավորել են ադրբեջանական SOCAR-ի օբյեկտները

13:54, 18 օգոստոս 2025
ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. թիրախավորել են ադրբեջանական SOCAR-ի օբյեկտները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները՝ չնայած հակամարտության կարգավորման ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուկրաինական «Ունիան» պարբերականը հաղորդում է, որ զանգվածային հարվածների է ենթարկվել Օդեսայի շրջանը, Ռուսաստանը դարձյալ թիրախավորել է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության օբյեկտները: 

Պայթյուններ են լսվել, քաղաքի երկնքում հարվածներից հետո ծուխ է հայտնվել։ Ըստ տեղի արտակարգ ծառայությունների՝ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել։

Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Խարկովում ռուսական հարվածներից առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա: Եվս 20 մարդ վիրավորվել է: Զապորոժիեում կա 1 զոհ, 17 վիրավոր: Թիրախավորվել է նաև Սումիի մարզը, որտեղ կա մեկ վիրավոր: 

Իսկ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուկրաինական հարվածներից մեկ մարդ զոհվել է Դոնեցկում, ևս մեկը՝ Խերսոնում: 

«Ռոսատոմ»-ը հայտնել է, որ Սմոլենսկի ատամոկայանի տարածքում խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, որի բեկորները միայն չնչին վնասներ են հասցրել օբյեկտին, տուժածներ չկան: 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները