Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։
Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։