ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահականում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև ստորագրվեց համատեղ հայտարարություն:
Ստորագրվեց նաև ՀՀ ԱԳՆ-ի և ԻԻՀ ԱԳՆ-ի միջև 2025-2027 թվականների, համապատասխանաբար 1404-1406 արեգակնային տարեթվի քաղաքական խորհրդակցություների մասին հուշագիր: Հայկական կողմից ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ իրանական կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: