Հետևեք մեզ։

Միրզոյանը և Արաղչին քննարկել են «Թրամփի» երթուղին

17:23, 19 օգոստոս 2025
Միրզոյանը և Արաղչին քննարկել են «Թրամփի» երթուղին

Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:

Ի շարունակություն ղեկավարների մակարդակով կայացած քննարկման՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին և այս հարցում ձևավորված փոխըմբռնմանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները