Հետևեք մեզ։

Նալբանդյան փողոցում 5 կին ծեծել է իրար. հնչել են հայհոյանքներ

20:13, 19 օգոստոս 2025
Նալբանդյան փողոցում 5 կին ծեծել է իրար. հնչել են հայհոյանքներ

Օրերս Նալբանդյան փողոցում մի խումբ կանանց միջեւ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

 

Ինչպես հայտնում  shamshyan.com-ը, ոստիկանները տեղում նկատել են 5 կանանց, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ և հայհոյելիս։

 

Պարզվել է, որ Երևանի բնակիչ 49-ամյա Սուսաննա  Կ․-ն և նրա քույրը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արեգնազան Կ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 62-ամյա Գոհար Մ․-ի, 56-ամյա Ալվարդ  Մ․-ի և 59-ամյա Լաուրա Մ․-ի հետ։ Նրանք փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ են հնչեցրել միմիյանց հասցեին և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը։

 

Վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները