Հետևեք մեզ։

Մեկնարկել է ՄԻՊ ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

08:22, 20 օգոստոս 2025
Մեկնարկել է ՄԻՊ ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ։

Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները