Հետևեք մեզ։

Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության երկրորդ փուլը բարեհաջող է ավարտվել

10:03, 20 օգոստոս 2025
Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության երկրորդ փուլը բարեհաջող է ավարտվել

Oգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության երկրորդ փուլը ևս նախօրեին բարեհաջող ավարտվել է։ Այս մասին գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր աշխատակցին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11–ին Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։ Վարորդը ենթարկվել էր ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները