Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարարի հետ

12:35, 20 օգոստոս 2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։
 
Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։
 
Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առնչությամբ Իսպանիայի կարևոր ուղերձի համար:
 
Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները