Պարզեցումների ենք գնալու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված, որը ցանկացած դեպքում բիզնես գործունեության համար ամենահարմար ու կարևոր միջավայրն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»։,-նշեց նա։
Պարզեցումների ենք գնալու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում․ Փաշինյան
10:19, 21 օգոստոս 2025