Հետևեք մեզ։

«Զվարթնոց» օդանավակայանից կտավ գողացած անձը հայտնաբերվել է

14:04, 21 օգոստոս 2025
«Զվարթնոց» օդանավակայանից կտավ գողացած անձը հայտնաբերվել է
Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։
 
Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Գողոնը հայտնաբերվել է։
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
 
 
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները