Հետևեք մեզ։

Մ20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը վաղաժամ հաղթեց հնդիկ մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

18:14, 21 օգոստոս 2025
Մինչև 20 տարեկանների հունահռոմիական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Մխիթարյանը վաղաժամ հաղթեց հնդիկ մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
 
 
Մինչև 20 տարեկանների հունահռոմիական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտիկ Պետրոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նա պարտվել է կիսաեզրափակչում։
 
Հավելենք, որ առաջնությունն ընթանում է օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում։ Նշենք, որ Հայաստանի հավաքականում 9 ըմբիշ է ընդգրկված։

Վերլուծական

Ամենաընթերցվածները