Հետևեք մեզ։

Եզրաս արքեպիսկոպոսը կօծի Նախոդկայի հայկական եկեղեցին

18:15, 21 օգոստոս 2025
Եզրաս արքեպիսկոպոսը կօծի Նախոդկայի հայկական եկեղեցին
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը օգոստոսի 24-ին կկատարի Նախոդկայի հայկական եկեղեցու օծման արարողությունը։ Այս մասին հաղորդում է «Մոսկվայի հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքը։
 
Սուրբ Հարություն եկեղեցու շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Եկեղեցու կառուցման համար Հայաստանից 138,34 տոննա քար է տեղափոխվել։
 
Եկեղեցու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2024 թվականին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները