Հետևեք մեզ։

Հուլիսին Հայաստան է այցելել ավելի քան 263 հազար զբոսաշրջիկ. առավել շատ եկել են ՌԴ-ից

10:46, 22 օգոստոս 2025
Հուլիսին Հայաստան է այցելել ավելի քան 263 հազար զբոսաշրջիկ. առավել շատ եկել են ՌԴ-ից

Հայաստան այս տարվա հուլիսին այցելել է 263 հազար 592 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 237 հազար 603-ի համեմատ։ 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

2019 թվականից ի վեր այս տարվա հուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ամենամեծն է: Օրինակ՝ 2023-ի հուլիսին Հայաստան է այցելել 255 հազար 706 զբոսաշրջիկ, 2022-ի հուլիսին՝ 188 հազար 856 զբոսաշրջիկ, 2021-ի հուլիսին՝ 105 հազար 127, 2019-ի հուլիսին՝ 202 հազար 322:  

2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):  

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները