Հետևեք մեզ։

Սա իրոք ծիծաղելի է, ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմն արդեն վաղուց սկսվել է․ Ալեն Սիմոնյան

12:17, 22 օգոստոս 2025
Սա իրոք ծիծաղելի է, ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմն արդեն վաղուց սկսվել է․  Ալեն Սիմոնյան

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմն արդեն վաղուց սկսվել է, և դա շարունակվելու է, և, ցավոք սրտի, ավելի մեծ թափ է առնելու: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ոչ հայկական մեդիադաշտում հրապարակված մի հոդվածի, որում պնդում կա, թե իբր Ալեն Սիմոնյանը և երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։ 

«Սա իրոք ծիծաղելի է, բայց ես ուզում եմ ասել, որ այս տեսանյութի, այս փոքր ուղերձի իմաստն այն չէ, որ ինչ-որ ձևով այդ հիմարությանն արձագանքեմ: Դրան արձագանքելու կարիք կա: Ասում եմ՝ իմ մասին և մեր մասին ինչ ասես՝ ասել են և ասում են, բայց մեր ժողովուրդն ամեն ինչ լավ գիտի, չնայած որոշ մարդիկ տրվում են, ինչ-որ մարդիկ նույնիսկ մտնում են այդ խաղի մեջ, փորձում են շահարկել: Մեղքը՝ իրենց վիզը: Ես վստահ եմ, որ, այնուամենայնիվ, ճշմարտությունը բոլորը գիտեն:

Իմ ուղերձի իմաստը վառ օրինակով ձեզ ցույց տալն է և զգուշացնելն է, որ սա շատ ակտիվանալու է: Հիբրիդային պատերազմի այս ձևը, մի ճյուղը շատ ակտիվանալու է: Լինելու են ծրագրեր, նման հիմար հրապարակումների վրա ռեպորտաժներ են սարքելու, մեղադրելու են, ասելու են ամեն ինչ, բառիս բուն իմաստով, ինչ մտքներովդ անցնում է»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները