Հետևեք մեզ։

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատում․ վարորդը Մասիսում «Nissan»-ով վրաերթի է ենթարկել 83-ամյա հետիոտնին

08:57, 23 օգոստոս 2025
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատում․ վարորդը Մասիսում «Nissan»-ով վրաերթի է ենթարկել 83-ամյա հետիոտնին

Երեկ՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Մասիս քաղաքի 4-րդ փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ռուդիկ Հ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 83-ամյա Աշոտ Տեր-Մկրտչյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն։Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները