Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է լրագրող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին։ Նա 58 տարեկան էր:
«Կիրիլ Վիշինսկին մեր հիշողության մեջ կմնա որպես քաղաքացիական, մասնագիտական և մարդկային բարձրագույն չափորոշիչ։ Կիրիլը` որպես տաղանդավոր լրագրող և իսկական հայրենասեր, սեփական մաշկի վրա է զգացել ուկրաինական քարանձավային նացիզմի ամբողջ դաժանությունը։
Մեր խմբագրության հետ համագործակցելու համար նրան բանտ են նետել, որտեղ նա 15 ամիս է անցկացրել խոշտանգմանը հավասարազոր պայմաններում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: