Հետևեք մեզ։

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

12:32, 23 օգոստոս 2025
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել և հետագա գործունեության մեջ հաջողություն մաղթել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԳ նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

 

«Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար: 

Մենք աննախադեպ հանգրվանների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև՝ ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,-նշել է Արարատ Միրզոյանը՝ հետագա գործունեության մեջ Կասպար Վելդկամպին մաղթելով ամենայն հաջողություն։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները