Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

14:57, 24 օգոստոս 2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` օգոստոսի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 25-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։

 

Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +36+38 աստիճան տաքություն։

 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,


Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +28+31,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+35,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,

Լոռի՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,

Տավուշ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +27+30,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+37,

Արարատ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37,

Արմավիր՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+31,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+29:

Վերլուծական

Ամենաընթերցվածները